Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Հայաստան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև ու ամպրոպ է սպասվում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Երևանում այսօր անձրև չի գա։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 17-19 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում