ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Դեպի Ռուսաստան հայկական արտահանման համար զուտ տնտեսական բնույթի խոչընդոտներն ամբողջությամբ վերացված են։ Ամփոփելով պաշտոնավարման իր 100 օրը` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա` նախկինում խնդիրներ էին առաջացել դեպի Իրան հայկական մի շարք ապրանքների` հանքային ջրի և պանրի արտահանման հետ կապված, սակայն այժմ կողմերը պայմանավորվել են ՀՀ–ում անհրաժեշտ բոլոր փորձաքննություններն անցկացնել։ Նախարարի խոսքով` եթե ստուգումների արդյունքները համընկնեն ռուսական փորձաքննության հետ, ապա դա կբարձրացնի վստահությունը հայկական տեսչական մարմինների և ընդհանրապես հայկական ապրանքների նկատմամբ։
«Այս պահին տնտեսական և մասնագիտական բարդությունների առաջացման որևէ պատճառ չեմ տեսնում, եթե, իհարկե, նոր հանգամանքներ ի հայտ չգան»,– նշեց Պապոյանը:
Նա ավելացրեց, որ այս տարվա հունվարի 1–ից հունիսի 10–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ–ից ՌԴ թարմ մրգերի արտահանումն աճել է 2,1 անգամ:
Արտահանման աճն ապահովում են խնձորը, տանձը, ծիրանն ու կեռասը։