Արևմուտքում ռուսական ակտիվների գողությունն անպատիժ չի մնա. Պուտին

Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահը նշել է, որ արևմտյան արժույթների նկատմամբ անվստահությունն աճում է, և ավելի ու ավելի շատ մարդիկ են դա հասկանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արևմուտքում ռուսական ակտիվների սառեցումը գողություն է, որն անպատիժ չի մնա։ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արևմուտքի երկրներն այժմ սառեցրել են ռուսական ակտիվներն ու արժութային պահուստները։ Հիմա մտածում են, թե ինչպես կարելի է գոնե ինչ-որ իրավական հիմք գտնել, որ դրանք վերջնականապես յուրացվեն։ Բայց չնայած բոլոր հնարքներին` գողությունը, անշուշտ, գողություն կմնա: Եվ մյուս կողմից` անպատիժ չի մնա,», - նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով` հարցն այն է, թե ով է հաջորդը ակտիվների առգրավման հերթում, իսկ դա կարող է լինել յուրաքանչյուրը։
Պուտինն առաջարկել է անվտանգության նոր համակարգ ստեղծել Եվրասիայում