Այրում–Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնվել է նախատեսվածից շուտ. ՀԿԵ

Լրացուցիչ նախատեսվում է իրականացնել Դեբեդ գետի երկայնքով ափամերձ գծի ամրացման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։
ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:
Ընկերությունը նշել է, որ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ գնացքների երթևեկությունը վերականգնվել է նախատեսվածից գրեթե մեկ շաբաթ շուտ։ Հունիսի 15-ին երկաթուղու վերականգնված հատվածով կանցնի բեռնատար գնացքը Վրաստանից Երևան։
Ինչ վերաբերում է երկաթուղային ենթակառուցվածքի ամբողջական վերականգնմանը, ապա ժամկետները կորոշվեն ճանապարհի հատակի կայունացման և նախագծային աշխատանքների ավարտի հիման վրա:
Լրացուցիչ նախատեսվում է իրականացնել Դեբեդ գետի երկայնքով ափամերձ գծի ամրացման աշխատանքներ: Դա թույլ կտա գետերի վարարումների ժամանակ կանխել նման հետևանքները։
Հետազոտվում է նաև Կովկաս նավահանգիստ (Ռուսաստան) – Բաթումի նավահանգիստ (Վրաստան) երկաթուղային-լաստանավային ծառայության միջոցով Հայաստան ռուսական սարքավորումներ և նյութեր առաքելու հնարավորությունը։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ