Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր է ընտրվել Ռուբիկ Մխիթարյանը

Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107-ից պատգամավորից 70-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովը քվեարկության միջոցով Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։ Այս մասին հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։
Նշենք, որ այսօր ԱԺ–ում շարունակվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հարցի քննարկումը։
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Քվեարկությանը մասնակցել է ԱԺ 107-ից պատգամավորից 70-ը։ Մխիթարյանն ընտրվել է միաձայն, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Հիշեցնենք՝ Ռուբիկ Մխիթարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից է։ Նրա նախագահությամբ են ընթացել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խարատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի գործերով դատական նիստերը։