Ոչ ռազմավարական միջուկային ուժերի վարժանքների 2-րդ փուլ. նոր կադրեր են հրապարակվել

Ռազմածովային նավատորմի անձնակազմի վարժանքներին ներգրավված անձնակազմը դուրս է եկել ծով նշանակված պարեկային տարածքում:
Sputnik
Ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլի շրջանակում Լենինգրադի ռազմական օկրուգի հրթիռային միավորման անձնակազմը մշակել է ուսումնամարտական առաջադրանքներ` դիրքային շրջան գաղտնի առաջանալու ուղղությամբ, ինչպես նաև էլեկտրոնային հրթիռային արձակումներ է իրականացրել հակառակորդի պայմանական թիրախների ուղղությամբ։
Ռազմածովային նավատորմի վարժանքներում ներգրավված անձնակազմը դուրս է եկել ծով նշանակված պարեկային տարածքում:
Ավելի վաղ մշակվել էին ծովային և ցամաքային տեղակայման կրիչ-հրթիռների սարքավորումների համար հատուկ ուսումնական զինամթերքի ստացման առաջադրանքները։
Հիշեցնենք` զորավարժությունների առաջին փուլը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակմամբ, անցկացվել է Հարավային ռազմական օկրուգում՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությամբ և գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ:
Նախարարությունը հայտարարել էր, որ այն ուղղված է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստության պահպանմանը: