ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հունիսի 13-ին և 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի այսօր հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։