Գորիս–Խնձորեսկ ճանապարհին բախվել են բեռնատարն ու «Opel»–ը․ 52-ամյա վարորդը մահացել է

Գորիս–Խնձորեսկ ճանապարհին բախվել են բեռնատարն ու «Opel»–ը
Բժշկական կենտրոն տեղափոխված տուժածներից մեկը 14 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Այսօր Սյունիքում` Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է 15։10-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 52-ամյա վարորդի վարած «Opel» և 26-ամյա երիտասարդի վարած «Mitsubishi» մակնիշի բեռնատարը։ «Opel»-ի վարորդը մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայի հասնելը բեռնատարի վարորդը և 14-ամյա ուղևոր Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Գորիս–Խնձորեսկ ճանապարհին բախվել են բեռնատարն ու «Opel»–ը
Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է․ ԱՆ