Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ
ՀՀ կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում այցելել Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Բելառուսում ՀՀ դեսպանը Ռազմիկ Խումարյանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ռազմիկ Խումարյան
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, որ չի պատրաստվում այցելել Բելառուս, քանի դեռ այդ երկրի ղեկավարը Ալեքսանդր Լուկաշենկոն է, քանի որ Մինսկը 44-օրյա պատերազմում աջակցել է Ադրբեջանին՝ լինելով ՀԱՊԿ անդամ:
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրներից 2–ը մասնակցել են հայերի դեմ պատերազմի նախապատրաստությանը, բայց չէր նշել, թե կոնկրետ որ երկրները։
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին