Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 29-31, երեկոյան՝ 20-22 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-14-ին, 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնից։
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 12-13-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 29-31, երեկոյան՝ 20-22 աստիճան։