Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է Կազանում ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերի մասնակիցներին և հյուրերին:
«Ուրախ եմ Ռուսաստանում ողջունել ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերի մասնակիցներին և հյուրերին... ԲՐԻԿՍ-ի երկրների խաղերի ժողովրդականությունն ու գրավչությունը աճելու է համաշխարհային գործերում ԲՐԻԿՍ-ի դերի ուժեղացման ֆոնին»,-ասել է նա։
Պուտինը նշել է, որ մրցումները երկու շաբաթով կմիավորեն ավելի քան 3 հազար մարզիկի աշխարհի գրեթե հարյուր պետություններից:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Կազանում խաղերն առաջին անգամ են անցկացվում բաց ձևաչափով` նշելով, որ մրցումները կդառնան ընդլայնվող միջմշակութային երկխոսության ևս մեկ խորհրդանիշ, ծանրակշիռ ներդրում ժողովուրդների բարեկամության ամրապնդման և պետությունների արդյունավետ փոխգործակցության գործում` ի շահ մարդկանց և համընդհանուր զարգացման:
Նա նշել է, որ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մարզական խաղերը քաղաքական, տնտեսական և հումանիտար համակողմանի փոխգործակցության կարևոր մասն են։