ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ շենքի հարակից հատվածում իրավիճակը լարվեց։ Ոստիկանները Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկից բերման են ենթարկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։
Այդ ընթացքում Բագարատ սրբազանը ելույթ էր ունենում ԱԺ շենքի դիմաց։ Նա դիմեց ոստիկաններին` կոչ անելով դադարեցնել անօրինական գործողությունները և մարդկանց անիմաստ բերման չենթարկել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։