Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ Խաչատուրյանն այցելել է ՀՀ–ում ՄԹ դեսպանի կեցավայր

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել` Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կշարունակվեն զարգանալ։
Sputnik
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է ՀՀ–ում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին ու շնորհակալություն հայտնել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
Նախագահն ի դեմս դեսպանի՝ Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին հղել է իր լավագույն բարեմաղթանքները` ցանկանալով նրանց հաջողություններ և հետագա բարգավաճում:
Նշենք, որ թագավորի պաշտոնական ծննդյան օրը նշվում է 1748 թվականից։ Մեծ Բրիտանիայում այս օրը հանգստյան օր չէ և, սկսած Էդուարդ VII թագավորից (1901-1910), նշվում է հունիսի առաջին կամ երկրորդ շաբաթ օրը` հաշվի առնելով լավ եղանակը: Ներկայիս միապետ Չարլզ III-ը, չնայած ծնվել է նոյեմբերի 14-ին, բայց պաշտոնական ծննդյան օրը նշվում է նաև հունիսի 15-ին: