Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով 55 անձ է վնասվածք ստացել

Բախումներից տուժած կին
Միայն մեկ մարդ է ծանր վնասվածքով բուժօգնության դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 անձ, որոնց թվում նաև ոստիկաններ կան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է»,- հայտնում են գերատեսչությունից։
Շեշտվում է, որ այլ ծանր վնասվածքով բուժօգնության դիմած անձ չկա։
Բոլոր տուժածներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։
Հիշեցնենք` այսօր Բաղրամյան պողոտայում բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Քաղաքացիներից մեկը ձեռքի լուրջ վնասվածք է ստացել։
ՔԿ–ն Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո քրեական վարույթ է նախաձեռնել