ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
Երևան քաղաքում՝
11:00-17:00 Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Լեփսուսի փ. 11-16 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ․46, 47, 48 շենքեր, Սիլիկյան թաղ. 4, 11, 12, 13 փողոցներ, Նազարբեկյան թաղ․ 43, 44, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոց 34-101 հասցեներ, Հերացի փ. 2, 2ա շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 7, 9, 11, 13 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզում՝
10:30-16:30 Ոսկեհատ գյուղ,
Արագածոտնի մարզում՝
11:00-17:00 Գետափ, Արագածավան և Թլիկ գյուղեր,
Կոտայքի մարզում՝
11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններ մասնակի:
ՀԷՑ-ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: