«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները երթ են անցկացնում Երևանում

Երթ
Ցուցարարները չեն բացահայտում իրենց ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները երթ են անցկացնում Երևանում:
Նրանք շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա և հետագա ուղղությունը չեն հայտնում։
«Մենք չենք բացահայտում մեր ծրագրերը, քանի որ իշխանությունները կարող են կանխարգելիչ գործողություններ ձեռնարկել և խանգարել դրանց իրականացմանը», – ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։
Շարժման առաջնորդ հունիսի 10-ին հայտարարեց, որ իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, չցանկացավ ասել։