Սկսվել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի վարժանքների երկրորդ փուլը. ՌԴ ՊՆ

Զորավարժության առաջին փուլն անցկացվել է Հարավային ռազմական օկրուգում։
Sputnik
Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման գործնական վարժանքների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կմշակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ պատրաստման հարցերը ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար:
Զորավարժության առաջին փուլը՝ ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման հարցերի գործնական մշակմամբ, անցկացվել է Հարավային ռազմական օկրուգում՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությամբ և գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ:
Նախարարությունը հայտարարել էր, որ այն ուղղված է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի պատրաստության պահպանմանը:
Ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկում. տեսանյութ ՌԴ զորավարժություններից