ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա-Ծովագյուղ հատվածում 1 ժամում թափվել է Երևանի ողջ հունիս ամսվա տեղումների նորմայի եռապատիկի չափ անձրև։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Շատերը նաև մեկնաբանություններ են գրել, խնդրելով Սուրենյանին դադարեցնել անձրևները. «Հերիք եղավ, ինչքան կարելի է», «Սուրենյան ջան, դու ում կողմից ես, չեմ հասկանում», «Անձրևն ինչ ա մեր հետևից ընկել», «Սուրենյան, կարա՞ս նենց անես հարևան ոչ բարեկամների կողմ գնա։ Մի 30 կմ են հեռու» և այլն։
Հավելենք, որ այն հատվածը, որտեղ հորդառատ անձրև է տեղացել, գտնվում է Դիլիջանի թունելի անմիջական հարևանությամբ, սակայն, ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, թունելի անցանելիության հետ կապված խնդիրներ չկան։