Ուժայինները Կարաչաևո-Չերքեզիայում ձերբակալել են բարձրաստիճան պաշտոնյաներից և իրավապահներից կազմված հանցախմբի։ Նրանք հափշտակել են մոտ 60 մլն ռուբլի, որը պետք է ուղղվեր հանրապետությունում գյուղատնտեսության զարգացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ կենտրոնական կոմիտեն:
«Կազմակերպված խումբը` կազմված է իշխանության և իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներից, զբաղվել է բյուջեից առանձնապես խոշոր չափի միջոցների յուրացմամբ․․․ Հաստատվել է, որ կասկածյալները մասնակցել են գյուղատնտեսության զարգացման պետական ծրագրի շրջանակում նպատակային սուբսիդիաների հափշտակմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն): Խմբի անդամների մոտ հայտնաբերվել և առգրավվել են իրեղեն ապացույցներ, որոնք վկայում են նրանց հակաիրավական գործունեության մասին։
«Իզվեստիա» թերթը հայտնում է կասկածյալներից երկուսի անունը`ոստիկանության գնդապետ, ՌԴ ՆԳ գլխավոր վարչության առաջին օպերատիվ-հետախուզական բաժնի պետ Հուսեյ Ուզդենով և ոստիկանության փոխգնդապետ, ՆԳՆ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման վարչության պետ Տեմիրլան Բայկալով։