ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայում տոկոսադրույքների բարձրացումից հետո երկրում գործազրկությունը կտրուկ աճել է և հասել 2,5 տարվա առավելագույն ցուցանիշին։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը:
Ազգային վիճակագրության վարչության տվյալներով ՝ գործազրկությունը հասել է 4,4 տոկոսի։ Նման ցուցանիշներ չեն եղել 2021 թվականի կեսերից։
Հոդվածում ասվումէ, որ մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը դանդաղում է, իսկ թափուր աշխատատեղերի թիվը` նվազում:
Ավելի վաղ «Guardian»-ը, հղում անելով Արհմիությունների կոնգրեսին (TUC), գրել էր, որ աշխարհի 38 ամենահարուստ երկրների շարքում Մեծ Բրիտանիայում է ամենից արագ աճում գործազրկությունը. այնտեղ գրեթե յուրաքանչյուր շրջան տուժել է գործազրկության աճից և թափուր աշխատատեղերի թվի կրճատումից: