ՀՀ–ն կքննարկի ԱՄՆ-ի հետ պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցությունը

Արարատ Միրզոյան
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար է տեսնում Հայաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը ցանկանում է ԱՄՆ-ի հետ քննարկել պաշտպանական և արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Կողմերը կքննարկեն առևտրի ազատականացումը, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել Հայաստանի տնտեսությունը։ Նիստում կքննարկվի նաև հեռանկարները միջուկային էներգիայի և վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ոլորտներում»,– ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստան– ԱՄՆ պաշտպանական համագործակցությանը, ասաց, որ մեր երկիրը շահագրգռված է Հայաստանի պաշտպանական համակարգի վերափոխմամբ` համագործակցությունների հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ։
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենն էլ իր ելույթում նշեց, որ Հայաստանը քանիցս հաստատել է ժողովրդական բարեփոխումների իր ցանկությունը, իսկ ԱՄՆ–ն հպարտ է աջակցել այս ջանքերին։
Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ–ն ու Հայաստանը համաձայնագիր կստորագրեն մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում։
«Սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար, և սա նաև այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսվել էր Բրյուսելում»,– ասաց նա։
Օ'Բրայենը հավելեց, որ երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար է տեսնում Հայաստանի հետ։
Երևանում կայացել է Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի առանձնազրույցը