Երասխի խաչմերուկում ստուգում են բոլոր մեքենաները. տեսանյութ

Իրավապահները ստուգում են բեռնախցիկներն ու փաստաթղթերը
Sputnik
Հայաստանում ուժեղացվել է դեպի Երևան երթևեկող ավտոմեքենաների ստուգումը։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Արարատի մարզում` Երասխի խաչմերուկում, իրավապահները ստուգում են բոլոր մեքենաները։
Նրանք վարորդներին խնդրում են բացել բեռնախցիկները և ստուգում են փաստաթղթերը։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ուժեղացված ծառայություն է իրականացվում Արարատի և Վայոց Ձորի մարզերում: Ստուգում են ոչ միայն դեպի Երևան ուղևորվող մեքենաները, այլև հակառակ ուղղությամբ՝ դեպի Սյունիք։
Հիշեցնենք` հունիսի 10-ի առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողներից մեկը հատել է Հայաստանի սահմանը։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան։
Ենթադրություններ կան, որ ավտոմեքենաների ստուգումները հենց սրանով են պայմանավորված. ադրբեջանցուն են փնտրում։