Դարձյալ անձրև և ամպրոպ կլինի, ջերմաստիճանը մի փոքր էլ կիջնի. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում հունիսի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունիսի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Կոնգրեսականի որդու շոուն և վարդագույն ապուրով վազորդները. շաբաթվա զվարճալի լուսանկարները