«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացրին` բերելով այնտեղ ստվարաթղթից պատրաստված սյուն, որի վրա գրված է` դեմարկացիա։
«Բերել ենք ստեղ, որ դեմարկացիա անենք ԱԺ–ն։ Սահմանազատեցինք էլի օրենքի տառին համապատասխան։ Իշխանությունները պետք է հասկանա, որ դեմարկացիան ու դելիմիտացան հասել է ԱԺ»,– նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկն էլ հայտնեց, որ կարող են նաև ծառ տնկել, որպեսզի, ըստ ակցիայի մասնակիցների, առավել անվտանգ լինեն ԱԺ–ում աշխատող իշխանական պատգամավորները։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և գիշերեցին այնտեղ։ Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան խաչմերուկն այս պահին փակ է, նաև վրաններ են տեղադրված։