ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ոստիկանությունում դեպքի առթիվ ահազանգ է ստացվել: Ներկա պահին դեպքի վայրում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշեց Սարգսյանը:
Նշենք, որ տեղի բնակիչներն էլ հայտնում են՝ կրակոցներն ինքնաձիգից են հնչել: