ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Ադրբեջանում լրտեսությամբ զբաղվող օտարերկրյա քաղաքացու ձերբակալման գործողության մասին:
Նշվում է, որ քաղաքացի Աքբար Սոհրաբին փորձել է հավաքագրել Ադրբեջանի քաղաքացիներին՝ երկրի ռազմավարական օբյեկտներին վերաբերող գաղտնի տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու նպատակով:
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 276-րդ հոդվածով (լրտեսություն)։
Գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերն ուղարկվել են դատարան: