ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 12:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշ Արմենակյան փողոցում` «Yerevan City»-ի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: