Ազատավան գյուղի կամրջին ավտովթար է եղել. կա 2 զոհ

Ազատավան գյուղի կամրջին ավտովթար է եղել
Հարվածի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի վրա ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի հետևանքով 2 անձ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է հունիսի 10-ին, ժամը 00:51-ին։
«Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին։ Հարվածի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շարժիչին»,– ասված է հաղորդագրությունում։
«Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 2000 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել են։
Փրկարարները տուժածներից ևս մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա ավտոճանապարհի լվացման աշխատանքներ իրականացրել: