Արամ Ա-ն կհանդիպի Հռոմի պապի հետ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հունիսի 11-ին Վատիկան կմեկնի մեկօրյա այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Արամ Ա-ն մեկօրյա այցով Վատիկան կմեկնի վաղը՝ հունիսի 11-ին։
Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ծրագրված է հանդիպում նաև Վատիկանի արտաքին գործերի նախարարի, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի և արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնի նախագահի հետ:
Գարեգին Բ-ն ու Արամ Ա-ն խորհրդակցել են Հայաստանին վրա հասած տագնապների շուրջ