Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի քաղաքում գիշերային ակումբի պատշգամբը փլուզվել է վեց մետր բարձրությունից, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 16-ը վիրավորվել։ Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ հղում անելով քաղաքային խորհրդի քարտուղար Խորխե Էրնանդեսին։
Նշվում է, որ վիրավորներից հինգի վիճակը ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Առևտրի կենտրոնը, որտեղ գտնվում է ակումբը, փակ է հանրության համար։
Զանգվածային միջոցառման կազմակերպիչները, ըստ նախնական տվյալների, այն անցկացնելու թույլտվություն չեն ունեցել։
Կատարվում է հետաքննություն։