Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ հարձակում են գործել Հյուսիսային Օսեթիայի տարածքում գտնվող օբյեկտների վրա։ Տեղեկությունը հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։
Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն իր հերթին նշել է, որ Մոզդոկի շրջանում երեք ԱԹՍ է խոցվել։ Նրանց թիրախը եղել է ռազմական օդանավակայանը: Տուժածներ և զոհեր չկան:
Միևնույն ժամանակ Մենյայլոն հայտնել է, որ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով Մոզդոկի շրջանում չեղյալ են հայտարարվել բոլոր զանգվածային միջոցառումները: