Թուրքիայի արտգործնախարարը ՄԱԿ–ի ԱԽ-ին կոչ է արել «դադարել լինել ԱՄՆ-ի պատանդը»

Թուրք նախարարի խոսքով՝ Իսրայելը Գազայի հատվածում խախտել է միջազգային իրավունքի «բոլոր հնարավոր նորմերը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «դադարեցնել կախվածությունը ԱՄՆ-ից» և Պաղեստինին լիարժեք կարգավիճակ տրամադրել: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել D8 երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպմանը։
Ռաֆահում գործողությունից առաջ Եգիպտոսը բարձրացրել է մարտունակությունը Գազայի հետ սահմանին
Ավելի վաղ ԱՄՆ-ն վետո էր դրել բանաձևի վրա, որով առաջարկվում էր Պաղեստինն ընդունել ՄԱԿ-ի կազմում: Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել, անվտանգության խորհրդի մյուս անդամները կողմ են քվեարկել:
«Ինչ-որ պահի Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ կդառնա։ Մենք կոչ ենք անում աշխարհի երկրներին աջակցել այդ որոշմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դադարեցնի կախված լինել մեկ երկրից և լսի մեզ», - ասել է Ֆիդանը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Թուրք նախարարի խոսքով՝ Իսրայելը Գազայի հատվածում խախտել է միջազգային իրավունքի «բոլոր հնարավոր նորմերը»:
Նա կոչ է արել գործընկերներին ճգնաժամը լուծելու համար «ոչ ստանդարտ մտածել»՝ ընդգծելով համատարածաշրջանային ջանքերի կարևորությունը:
Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայի հատվածում. Նեթանյահու
D8 տնտեսական միությունը ներառում է Թուրքիան, Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան և Պակիստանը:
Պաղեստինը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը 1948 թվականից կազմակերպության լիիրավ անդամ է: