Փաշինյանն աղետի գոտի է այցելել. տեսանյութ

Վարչապետին Լոռու մարզում ուղեկցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու մարզպետ Արամ Ղազարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտի՝ Լոռու մարզ է այցելել։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ Փաշինյանը այցելությունից տեսանյութ է հրապարակել։
«Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է»,- գրել է Փաշինյանը։
Տեղում իրավիճակը կառավարության ղեկավարին ներկայացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մարզպետ Արամ Ղազարյանը։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ