Լյուբով Ուսպենսկայան 10 մլն ռուբլու հայց է ներկայացրել Ֆիլիպ Կիրկորովի դեմ. փաստաբան

Արտիստը հակընդդեմ հայց է ներկայացրել․ նա նույնպես խիստ վիրավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան 10 մլն ռուբլու հայց է ներկայացրել իր գործընկեր Ֆիլիպ Կիրկորովի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ուսպենսկայայի փաստաբան Ելենա Սենինան։
«Հայցը ներկայացվել է Մոսկվայի Բասմանի դատարան», - հայտնել է Սենինան։
Դատական վեճի պատճառ է դարձել Կիրկորովի վերջերս տված հարցազրույցը Մուզ-ՏՎ հեռուստաալիքին, որի ժամանակ նա Ուսպենսկայային անվանել է «մուրացկան», որը «շորեր ու նվերներ է մուրում»: Ուսպենսկայան այդ խոսքերի հրապարակային հերքում է պահանջում։
Ռուսական հեղինակային ընկերությունը դատարանի միջոցով 2 մլն է պահանջում Ֆիլիպ Կիրկորովից
Ավելի վաղ Սենինան Կիրկորովին նախադատական հայց էր ներկայացրել, որին նա չէր պատասխանել։
Բացի այդ, Կիրկորովը հակընդդեմ հայց է ներկայացրել Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարան։ Այս անգամ պատճառը Ուսպենսկայայի հետ լրագրող Ալյոնա Ժիգալովայի հարցազրույցն է, որի ժամանակ նա Կիրկորովին «կնատյաց» է անվանել։ Կիրկորովը պահանջում է 10 միլիոն ռուբլի փոխհատուցում, դատական ծախսերի համար էլ՝ 2 միլիոն։
Պատասխանողը չի ընդունում հայցապահանջները: Դատարանը նիստը հետաձգեց մինչև հունիսի 24-ը՝ կողմերի հնարավոր հաշտեցման համար:
Ֆիլիպ Կիրկորովին Կրեմլում անցկացված շոուից հետո քրեական գործ է սպառնում