Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են. Փաշինյան

Դանիայի վարչապետի վրա հարձակման դրդապատճառների մասին չի հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է նախօրեին Կոպենհագենում տեղի ունեցած հարձակումը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա։
«Խստորեն դատապարտում ենք վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի դեմ սանձարձակ հարձակումը։ Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են», - գրել է ՀՀ վարչապետը X-ում:
Նշենք, որ Դանիայի վարչապետի վրա հարձակվել էր 39-ամյա մի լեհ, որը հարվածել էր կառավարության ղեկավարին։ Նա ձերբակալված է: Հարձակման դրդապատճառների մասին չի հաղորդվում։
Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից