ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհին առաջընթացը (այդ թվում ՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա) քննարկելու համար Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պետդեպի հայտարարությանը։
Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյան Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։
«Պետքարտուղարի օգնական Օ' Բրայենը կգլխավորի ԱՄՆ-ի և Հայաստանի ռազմավարական երկխոսության հանդիպումը ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում զգալի առաջընթացը գնահատելու և հետագա քայլերը քննարկելու համար», - նշված է գերատեսչության հայտարարության մեջ:
Այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան բանակցություններ կվարի Հայաստանի կառավարության, ինչպես նաև հանրապետության բիզնեսի և հասարակության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին հայտարարեց` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Հունիսի 7–ին ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ինտենսիվ աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի և առաջիկա մեկ ամսվա ընթացքում դրա ստորագրման ուղղությամբ: