ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Լուգանսկում հինգհարկանի շենք է փլուզվել, 3 մարդ մահացել է, 35-ը՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է Լուգանսկի առողջապահության նախարար Նատալյա Պաշչենկոն:
ԼԺՀ կառավարության մամուլի ծառայությունն էլ տեղեկացնում է, որ տուժածների թվում երեք երեխա կա՝ 16, 15 և 8 տարեկան տղաներ։
Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: