Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում մեր ապրանքաշրջանառության երեք քառորդը. Պուտին

Եվրասիական միության երկրների փոխադարձ առևտրի ծավալն անցյալ տարի, ՌԴ նախագահի խոսքով, աճել է 4,7 տոկոսով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի բարեկամ երկրներին բաժին է ընկնում ապրանքաշրջանառության երեք քառորդը: Տեղեկությունը ՊՄՏՀ-2024-ում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ չնայած բոլոր խոչընդոտներին և ոչ լեգիտիմ պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակում է համաշխարհային առևտրի առանցքային մասնակիցներից մնալ:
«Ռուսաստանի բարեկամ պետություններին բաժին է ընկնում դրա ապրանքաշրջանառության երեք քառորդը», - ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է արդյունավետ աշխատել ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ապահովելով բոլոր մասնակիցների շահերի հավասարակշռությունը:
«Անցյալ տարի Միության երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով, իսկ փոխադարձ առևտրի ծավալը՝ 4,7 տոկոսով», - ասել է Պուտինը:
Ընդ որում որակապես բարելավվել է դրա կառուցվածքը։ Աճել են պատրաստի, բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումները։ Իշխանությունը մտադիր է ակտիվորեն աջակցել հենց այդպիսի ոչ հումքային, ոչ էներգետիկ արտահանմանը Ռուսաստանից։ Մինչև 2030 թվականը դրա ծավալը պետք է աճի առնվազն 2/3-ով՝ 2023 թվականի համեմատ։
ԵԱՏՄ-ն 93%-ով ինքնաբավ է պարենի հարցում, և դա ինքնին խոսուն է. Օվերչուկ
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-8-ը, այս տարի դրա թեման է՝ «Բազմաբեւեռ աշխարհի հիմքը աճի նոր կետերի ձևավորումն է»: Նախատեսված են փոքր և միջին ձեռնարկատիրության, ստեղծարար բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումներ, ՊՄՏՀ երիտասարդական օր, ինչպես նաև «Դեղորայքային անվտանգություն», «ՊՄՏՀ Ակադեմիա» և «ՊՄՏՀ Յունիոր» ֆորումներ:
ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։