Գարունը վերադառնում է Հայաստան. եղանակի տեսություն

Հորդառատ անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առանձին հատվածներում անձրևներն ինտենսիվ կլինեն, կարկուտ կգա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում է սպասվում նաև Երևանում: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 27-29, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 30-32, գիշերը` 17-19աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն