Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել

Ոստիկանները մարդկանց հորդորում են հեռանալ, քանի որ երկրորդ պայթյունի վտանգ կա։
Sputnik
Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում պայթյունին հաջորդած հրդեհը դեռ չի մարվել։
Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են հրշեջները պայքարում կրակի դեմ։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Այս պահին դեպքի վայրում ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ է աշխատում։
Ոստիկանները մարդկանց հորդորում են հեռանալ, քանի որ երկրորդ պայթյունի վտանգ կա։
Ըստ ՀՀ առողջապահության` պայթյունի հետևանքով 5 քաղաքացի է հոսպիտալացվել։