ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ՝ հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 6–ի ցերեկը կլինի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։