«Տեղեկացրեք Էրդողանին». Պուտինը՝ թուրք խմբագրին

ՌԴ նախագահը նշել է, որ 2 անօդաչու սարք է խոցվել ռուսական բանակի ՌԷՊ համակարգերի կողմից, որոնք ընկել են Սև ծովի ափին գտնվող գազատար կայանի հարևանությամբ:
Sputnik
Մի քանի ուղղություններով Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի հետ, բայց միևնույն ժամանակ Ուկրաինան փորձում է հարվածել գազատար խողովակներին, որոնցով գազ է հասնում Թուրքիա։
Այս մասին «Անադոլու» գործակալության խմբագրին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«7-10 օր առաջ ուկրաինական անօդաչուները հարձակման փորձ են ձեռնարկել Սև ծովի ափին գտնվող գազատար կայանի վրա, որտեղից գազ է մատակարարվում Թուրքիա... Սա կատակ չէ, և ոչ մի չափազանցություն», - ասել Է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ 2 անօդաչու սարք է խոցվել ռուսական բանակի ՌԷՊ համակարգերի կողմից, որոնք ընկել են Սև ծովի ափին գտնվող գազատար կայանի հարևանությամբ:
«Խնդրում ենք տեղեկացնել մեր բարեկամ նախագահ Էրդողանին այս փաստերի մասին։ Նաև անընդհատ անօդաչուների հարձակումներ են տեղի ունենում Սև ծովում նավագնացության համակարգը հսկող նավերի վրա», - հավելել է նա։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին ֆորումի տեղեկատվական գործընկերն է:
Մանրամասները՝ տեսանյութում։