ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Նախարարն այցելել է «ՀԵՄՈւՍ-2024» միջազգային ցուցահանդեսի տաղավարներ, հանդիպել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիա է մեկնել հունիսի 5-ին: Այցն աշխատանքային է։