ՌԴ Կեմերովո քաղաքում այսօր վաղ առավոտյան բախվել են երկու տրամվայ։ Կուզբասի Աղետների կենտրոնի տվյալներով՝ ժամը 10:40-ի դրությամբ տուժել է ավելի քան 60 մարդ: Նրանցից 40-ը հիվանդանոցում են (երեքը գտնվում են ծանր վիճակում), 10-ը ինքնուրույն դիմել են բուժկետեր։
«Նրանցից 3 – ը ծանր վիճակում են, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ վիրահատարանում։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ 10 մարդ ուղարկվել է ամբուլատոր բուժման»,-հայտնել է Կուզբասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սերեդյուկը Telegram-ալիքում։
Քաղաքի ղեկավար Դմիտրի Անիսիմովն էլ հայտարարել է, որ Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել։ «Ցավոք սրտի, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է։ Կտեսակցենք զոհվածի հարազատներին»,-գրել է Անիսիմովը Telegram-ալիքում։
Քաղաքապետը հավելել է, որ զոհվածի ընտանիքին ցուցաբերվելու է բազմակողմանի աջակցություն: