ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ ամերիկացի փորձագետները փորձում են պարզել կեղծ տեսանյութի աղբյուրը, որում նա, իբր, արդարացնում է հարվածները Բելգորոդին՝ պնդելով, որ այնտեղ խաղաղ բնակիչներ չկան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Միլլերը խոստովանել է, որ հետաքննությունն առայժմ արդյունք չի տվել, սակայն հայտարարել է, որ ռուսական իշխանությունները նախկինում զբաղվել են նման նյութերի ստեղծմամբ, որոնք ուղղված են եղել ներքին և արտաքին լսարանին:
«Մենք պաշտոնական գնահատականներ չունենք, բայց շարունակում ենք փորձել պարզել այդ տեսանյութի ծագումը»,- ասել Է Միլլերը ճեպազրույցի ժամանակ:
Տեսանյութի մեջ, որտեղ ձայնի մոնտաժի և ծածկույթի ակնհայտ նշաններ կան, անհայտ հեղինակները փորձել են տպավորություն ստեղծել, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը պնդում է Բելգորոդում խաղաղ բնակիչների գրեթե լիակատար բացակայության և ռազմական օբյեկտների առատության մասին:
«Ուզում եմ բոլորին զգուշացնել. եթե տեսանյութում իմ փողկապն ու վերնաշապիկը փոխում են գույնը, ապա դա, հավանաբար, հուսալի նշան է, որ տեսանյութը կեղծ է»,- հավելել Է Միլլերը: