ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բուլղարիա: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցն աշխատանքային է։
Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանի վերջին արտագնա այցը կայացել էր մայիսի 28-ին։ Նրա գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Բելգիա։ Պապիկյանը հանդիպել էր Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ, այցելել ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն, հանդիպել ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: