Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Բեյրութի արվարձանում գտնվող ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանի բանակը:
«Լիբանանում ամերիկյան դեսպանատունը Աուկարի շրջանում գնդակոծվել է Սիրիայի քաղաքացիություն ունեցող անձի կողմից։ Տարածքում գտնվող զինծառայողներն արձագանքել են, ինչի հետևանքով կրակողը վիրավորվել է: Նրան ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց», - նշված է հաղորդագրության մեջ:
Աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ