Ռուսաստանին միևնույնն է՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում ով կհաղթի՝ Ջո Բայդենը, թե Դոնալդ Թրամփը։ Այս մասին համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Associated Press-ի հարցին ի պատասխան ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեծ հաշվով մեզ համար միևնույնն է։ Մեզ համար միևնույն է, քանի որ և պարոն Թրամփը․.. Փաստը մնում է այն, որ նա, լինելով նախագահ, սկսել էր ինչ-որ զանգվածային պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ»,- նշեց ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծեց՝ ԱՄՆ-ում ընտրություններից հետո Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունենա։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՍՊՏՀ) անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին և Sputnik-ը համաժողովի տեղեկատվական գործընկերներն են։