Պետրակովի հետխաղային ասուլիսն անցել է առանց հարցերի և մեկնաբանությունների. տեսանյութ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չի մեկնաբանել սլովենացիների հետ խաղի արդյունքը։
Sputnik
Լյուբլյանայում կայացած հետխաղային ասուլիսի ժամանակ որևէ մեկը հարց չի տվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին։
Երեկ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականը արտագնա ընկերական խաղ անցկացրեց Սլովենիայի հետ և պարտվեց նվազագույն հաշվով ՝ 1:2:
Պետրակովը ներկայացել է հետխաղային ասուլիսին, սակայն որևէ հարց չի հնչել, մարզիչն էլ չի մեկնաբանել հանդիպման արդյունքը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հունիսի 7-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի հետ։ Խաղը կկայանա Երևանում։