Արցախյան 44-օրյա պատերազմում ոտքերը կորցրած Արամ Արզումանյանն ամուսնացել է։ Տեղեկությունը հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։
Խորանի առջև Արամն իր ընտրյալին՝ Արևիկին, խոստացել է տեր և պաշտպան լինել, այնպես, ինչպես 2020-ի պատերազմից առաջ՝ զորակոչվելիս երդվել էր տեր լինել իր հայրենիքին: Արևիկն էլ իր հերթին խոստացել է հնազանդ ու պաշտպան լինել իր ամուսնուն։
Օրեր առաջ էլ Արամի պրոթեզների վերջին շտկումներն էին արվել ու վերջին խորհուրդները տալիս, որպեսզի հարսանիքին լիարժեք պատրաստ լինի՝ պարի։